ԿարևորՄշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակը համալրվել է 19 նոր՝ այդ թվում ուկրաինական եւ սիրիական արժեքներով

ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը դեկտեմբերի 4-ին համալրել է ևս 19 մշակութային արժեքով։ Դրանց թվում են ուկրաինական պիսանկան (ձվերի զարդարում մոմի միջոցով), բելառուսական վիտինանկան (թղթից կտրվածքների արվեստը), պորտուգալական ձիավարության արվեստը և հարավկորեական ֆերմենտացված սոուսների պատրաստումը, հայտնում է DW-ն։

Պիսանկան ձվի վրա մոմ օգտագործելով ավանդական նախշեր և խորհրդանիշներ նկարելն է, որը տարածված է Ուկրաինայում և Էստոնիայում: Այդ սովորույթը կապված է Զատիկի հետ, սակայն նշվում է, որ ավանդույթն առաջացել է դեռևս քրիստոնեությունից առաջ։

Վիտինանկան նախկինում օգտագործվել է եկեղեցիներում, այսօր կիրառվում է նաեւ բնակարանները, գրասենյակները և մշակութային տարածքները զարդարելու համար։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված են նաև մի շարք այլ մշակութային ավանդույթներ, ինչպիսիք են Բոտսվանայում անձրև կանչելու ծիսական արարողությունը, Ինդոնեզիայում Ռեոգ Փոնորոգոյի թատերական պարը, Սերբիայի Կովաչիցա քաղաքի  «նաիվ արվեստը», որը սլովակ համայնքի պատմությունն ու մշակույթն արտահայտելու միջոց, և Հալեպի օճառագործության ավանդական տեխնիկան:

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button