Բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ այս անգամ նոր «գործընկերների»՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող տաղանդավոր երեխաների հետ։ Արդեն 5-րդ անգամ Երևանում կազմակերպվում է «Կողք կողքի» ներառական փառատոնը։ Այս համերգն էլ փառատոնի վերջին ակորդն է։ Կազմակերպիչների խոսքով՝ սա հաշվետվություն է այն մասին, թե ինչերի է հնարավոր հասնել կողք կողքի կանգնելով։
մեկ րոպեից էլ քիչ




