Քաղաքական

Երեւանի մասնակցությունը ՄՔԴ-ին վնասում է հայ-ռուսական հարաբերություններին. Զախարովա

Երեւանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՄՔԴ-ի նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաեւ Հայաստանի միացումը այդ, այսպես կոչված, կառույցին, շատ լավ հայտնի են, այդ թվում, հայ գործընկերներին։ Մեկ անգամ եւս պիտի արձանագրեմ, որ ՌԴ պաշտոնատար մի շարք անձանց Հաագայում տրված ձերբակալության կեղծ օրդերների համապատկերում Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնասում է ռուս-հայկական հարաբերություններին», Զախարովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը շեշտել է, որ այս վնասը ոչ միայն խորհրդանշական է, այլեւ գործնական։ Նա նշել է, որ ՄՔԴ-ն չի օգնել կարգավորել որեւէ հակամարտություն, «որով փորձել է զբաղվել»։

Կարդացեք նաև

Back to top button