Ռուսաստանը հայտարարել է, որ լիովին աջակցում է Սիրիայի ղեկավարությանը՝ ահաբեկչական խմբերի դեմ պայքարում, որոնք, ըստ Մոսկվայի, աջակցություն են ստանում արտաքին ուժերից` ներառյալ անօդաչու սարքեր և մասնակցություն զորավարժություններին:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դատապարտել է հարձակումները՝ նշելով, որ դրանք հնարավոր չէին լինի առանց արտաքին ուժերի աջակցության։ Նա ընդգծել է, որ այս աջակցությունն ուղղված է Սիրիայում նոր բախումներ հրահրելուն։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը համերաշխ է Սիրիայի իշխանությունների հետ և աջակցում է ահաբեկչական խմբերի դեմ պայքարին ու սահմանադրական կարգի վերականգնմանը։




