Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծանոթացել են ուկրաինական և գերմանական արտադրության ռազմական անօդաչու սարքերին։ Նշվել է, որ դրանցից մեկը ուկրաինական է, բայց ներառում է գերմանական արհեստական բանականություն։
Գերմանիայի կանցլերը, որն այսօր անակնկալ այցով Կիեւում է, հայտարարել է 650 միլիոն եվրոյի նոր ռազմական օգնության մասին՝ ընդգծելով, որ Գերմանիան կմնա Ուկրաինայի գլխավոր աջակիցը Եվրոպայում։
Այս այցը, որը նրա առաջինն էր պատերազմից ի վեր, տեղի է ունեցել իր կառավարող կոալիցիայի փլուզման և փետրվարի ընտրություններին նախորդող դժվար շրջանում։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի




