ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ չի բացառվում Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ եվրաինտեգրումից հրաժարվելու և խաղաղ ցուցարարների դեմ բռնության պատճառով, հայտնում է DW-ն։
Նա ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը պարտավոր է հարգել ժողովրդի կամքն ու սահմանադրությունը։ Հնարավոր պատժամիջոցները, ներառյալ վիզաների սահմանափակումները, քննարկվելու են ԵՄ անդամ երկրների կողմից։
Վրաստանում զանգվածային ցույցերը սկսվել են նոյեմբերի 28-ին՝ վարչապետի հայտարարությունից հետո, որ Եվրամիության հետ բանակցությունները հանվում են օրակարգից մինչև 2028 թվականը։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի




