
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2025-2027 թթ. պետական բյուջեի մասին օրենքը, որը նախատեսում է Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ռազմական ծախսերի ռեկորդային աճ։ 2025 թ. ազգային պաշտպանության համար նախատեսված է 13.5 տրիլիոն ռուբլի, ինչը մոտավորապես 25%-ով ավելի է, քան 2024-ին:
2026-2027 թթ. ռազմական ծախսերը կկազմեն համապատասխանաբար 12.8 և 13.1 տրիլիոն ռուբլի։ Ըստ Reuters-ի, բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ մեկ երրորդը չի հրապարակվել, իսկ հաջորդ երեք տարիներին բյուջեն կլինի դեֆիցիտային։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի




