ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ կոչ են արել Սիրիայում թուլացնել լարվածությունը, որտեղ զինված իսլամիստ ընդդիմությունը վերջին օրերին սկսել է խոշոր հարձակում նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ։
Դաշնակիցները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ «ուշադիր հետեւում են Սիրիայում իրադարձությունների զարգացմանը», հայտնում Euronews- ը։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով չորեքշաբթի օրվանից զոհերի թիվը հասել է 255- ի։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտնել է, որ բռնությունների հետեւանքով ավելի քան 14,000 մարդ, այդ թվում՝ երեխաներ, տեղահանվել են։




