Մոսկվան սերտ շփումներ է պահպանում Իրանի եւ Թուրքիայի հետ Սիրիայում իրադարձությունների հետ կապված եւ բացառված չէ եռակողմ հանդիպում արաբական երկրում իրավիճակի կարգավորման շուրջ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք այսօր ունենք սերտ, մշտական շփումներ իրական ժամանակում խաղացողների՝ այդ թվում Իրանի եւ Թուրքիայի հետ։ Ոչինչ չեմ կարող բացառել։ Պարտադիր չէ, որ այդ հանդիպումը լինի Ռուսաստանում, բայց նման հանդիպումը չի կարելի բացառել»,- Ռուդիենկոյի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։




