ԿարևորՄիջազգային

Հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայից

Հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայից, մի քանի մարդ բերման է ենթարկվել։

Հատուկ նշանակության ջոկատը ողջ գիշեր փակ է պահել Ռուսթավելի պողոտան,
թույլ չտալով ցուցարարներին վերադառնալ խորհրդարանի տարածք, որտեղից կեսգիշերին մոտ անվտանգության ուժերը նրանց դուրս էին հանել:

Առավոտյան իրավապահները սկսել են մնացած ցուցարարներին հրել դեպի Ռուսթավելի մետրոյի կայարան։ Ուժայինների կողմից մի քանի մարդ բերման է ենթարկել։

Վրաստանի խորհրդարանի մոտ արդեն չորրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիաներ են անցկացվում: Պատճառը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն է։ Նա ասել է, որ Վրաստանը կհրաժարվի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից մինչև 2028 թվականը և կսառեցնի ԵՄ-ի հետ բոլոր համատեղ ծրագրերը։ 

Կարդացեք նաև

Back to top button