ԿարևորՔաղաքական

Մենք հասել ենք Հայաստանը ԵՄ-ին մերձեցնելու նոր հանգրվանների. Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Բորելին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում արված գրառմամբ շնորհակալություն է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ պաշտոնն ավարտելու կապակցությամբ։

ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նրան ՀՀ-ԵՄ հարաբերությունների մերձեցման, «մեր ընդհանուր արժեքներին նվիրվածության և ՀՀ-ԵՄ գործընկերություն հաստատելու համար»։

«Դժվար ժամանակներ էին, հսկայական մարտահրավերներով, աննախադեպ ջանքեր պահանջող: Մենք նոր հանգրվաններ ձեռք բերեցինք Հայաստանին ԵՄ-ին մոտեցնելու գործում, և ես անհամբերությամբ սպասում եմ շարունակելու այդ ճանապարհը Կայա Կալլասի հետ»:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ նոյեմբերի 29-ին կավարտի աշխատանքը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում. նա գործերը կփոխանցի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասին, որը կփոխարինի իրեն։

Նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում հաստատվել է Կայա Կալլասը։ 

Կալլասն այս պաշտոնում իր առաջնահերթությունները համարել է աջակցությունն Ուկրաինային և դիմակայությունը Ռուսաստանին ու Չինաստանին։

Կարդացեք նաև

Back to top button