ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ

Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ կապված կառավարության որոշման հետ, որով ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները հետաձգվում են մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

««Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան  ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա:  Արդյունքում, Միացյալ Նահանգները դադարեցրել է այս մեխանիզմի գործունեությունը», -ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

««Վրացական երազանքը» դադարեցնելով Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մերժեց Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերությունների հնարավորությունը և Վրաստանը դարձրեց ավելի խոցելի Կրեմլի համար», — ասված է հայտարարությունում։

Կարդացեք նաև

Back to top button