ԿարևորՀասարակություն

Պետության ու մասնավոր հատվածի համագործակցությունը Հայաստանի թվային զարգացման նախադրյալն է. կայացել է «Թվայնացի՛ր, Հայաստա՛ն» խորագրով աշխատաժողովը

Թվայնացման ոլորտում պետություն-մասնավոր դինաﬕկ համագործակցությունը ընդլայնելու, խնդիրներն ուսուﬓասիրելու և լուծուﬓեր առաջարկելու նպատակով նոյեմբերի 30-ին կայացել է «Թվայնացի՛ր, Հայաստա՛ն» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը իր խոսքում
անդրադարձել է պետության ու մասնավոր հատվածի թվայնացման գործընթացներում ներգրավվածության կապն ամրապնդելու անհրաժեշտությանը, հանրային ծառայությունները թվայնացնելու համար նոր լուծումներ գեներացնելու, առկա պետական ընթացակարգերը, մասնավորապես, գնումների մասին օրենսդրությամբ նախատեսվող մեխանիզմները դյուրացնելու հնարավորություններին։

«Սա Կառավարությանը թույլ կտա ավելի մեծ ներառականություն ապահովել այս գործընթացներում՝ ամրապնդելով տեխնոլոգիական համայնքի կապը պետության հետ։ Մյուս կողմից՝ սա հնարավորություն կտա առաջարկվող լուծումների համար որակական փոփոխություններ ակնկալել՝ արագացնելով թվային փոխակերպման գործընթացի տեմպերը»,- ընդգծել է նախարարը։

Այնուհետև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի
գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը ներկայացրել են թվային փոխակերպման օրակարգը։

Գևորգ Մանթաշյանը նշել, որ ՀՀ կառավարության և տեխնոլոգիական ընկերությունների սերտ գործընկերությունը Հայաստանի թվային զարգացման նախադրյալն է:

Համաժողովին մասնակցել և ոլորտի առաջընթացին ուղղված իրենց դիրքորոշումն են ներկայացել ԱՏՁՄ, ՏՀՏ ղեկավարներն ու ներկայացուցիչները, «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր», «Գրիդ Դինամիքս Հայաստան», «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ», «ԴատաԱրթ», «Վօլօ» և այլ ընկերությունների ներկայացուցիչները:

Կարդացեք նաև

Back to top button