ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անհանգիստ անորոշության օրեր Հալեպում. հայ համայնքում օգնում են իրար, քննարկում հետագա քայլերը

Արդեն չորրորդ օրն է՝ Սիրիայի մայրաքաղաք Հալեպում պայթյուններ են։

«Ընդդիմադիր զինյալներ ներթափանցած են Հալեպի Արևմտյան թաղամասերից դեպի կենտրոն, բայց քաղաքում բախումներ չկան , նրանց թիրախը զինվորական ուժերն են»,-«Ռադիոլուր»-ին Հալեպից փոխանցում է գրականագետ, բանաստեղծ Հարութ Կարապետյանը։

Վերջին անգամ Սիրիայի զինված ընդդիմությունը հարձակողական գործողություններ ձեռնարկել էր 2020 թվականին․ հարաբերական խաղաղությունից հետո վերջին օրերի կրակոցներն ու լարվածությունը նորից իրար են խառնել Հալեպը՝ ասում է Կարապետյանը։

Բոլորը սպասման անորոշ վիճակում են, Հալեպի փողոցներում խցանումներ են. քաղաքի գլխավոր ճանապարհը վերահսկվում է զինյալների կողմից։ Կա նաև այլընտրանքային՝ անապատային ճանապարհ, բայց խորհուրդ է տրվում զերծ մնալ ճանապարհ գնալուց։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ հետևում են Հալեպում իրադարձությունների զարգացմանը և իրավիճակի գետազագա զարգացումներով պայմանավորված՝ կկայացնեն համապատասխան որոշումներ։

Ըստ «Ռոյթերսի»՝ աղբյուրները, որոնք կապված են թուրքական հետախուզության հետ, ասում են, որ Անկարան, որը աջակցում է սիրիական զինված ապստամբներին, կանաչ լույս է վառել հարձակման համար: Սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին ուրբաթ օրն ասել է, որ Թուրքիան ձգտում է խուսափել տարածաշրջանում անկայունությունից, իսկ ապստամբների հարձակումները խաթարում են դեէսկալացիայի համաձայնագիրը։

Կարդացեք նաև

Back to top button