ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ:

«Մեր հայրենակիցը մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է եղել ամենատարբեր հարցերում և իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Կրեկորյանին ցուցաբերած աջակցության համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։

Քաղաքապետի այցն ԱՄՆ մեկնարկել է նոյեմբերի 23-ին: Այցի շրջանակում արդեն ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները:

Կարդացեք նաև

Back to top button