
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանության զամբյուղները։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է չորրորդ զամբյուղում։
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչ անցած հավաքականները, ինչպես նաև լավագույն վարկանիշ ունեցող ընտրանիները կընդգրկվեն 1-ին զամբյուղում։ Մնացած թիմերը բաժանվել են 2-ից 5-րդ զամբյուղներում՝ ըստ FIFA/Coca-Cola վարկանիշի։
Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և կսկսվի 1-ին զամբյուղից և կշարունակվի 2-րդ զամբյուղով մինչև 5-րդը:
Առաջին զամբյուղ․ Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Խորվաթիա, Շվեյցարիա, Դանիա, Ավստրիա։
Երկրորդ զամբյուղ․ Ուկրաինա, Շվեդիա, Թուրքիա, Ուելս, Հունգարիա, Սերբիա, Լեհաստան, Ռումինիա, Հունաստան, Սլովակիա, Չեխիա, Նորվեգիա։
Երրորդ զամբյուղ․ Շոտլանդիա, Սլովենիա, Իռլանդիա, Ալբանիա, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Ֆինլանդիա, Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Չեռնոգորիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Իսրայել։
Չորրորդ զամբյուղ․ Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Բելառուս, Կոսովո, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Էստոնիա, Կիպրոս, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լիտվա։
5-րդ զամբյուղ․ Մոլդովա, Մալթա, Անդորրա, Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Սան Մարինո։
Ընտրական մրցաշարը կմեկնարկի 2025թ․ մարտին եւ կավարտվի 2026թ․ մարտին։




