ԿարևորՄիջազգային

Թբիլիսիում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել

Վրացական ոստիկանությունը, օգտագործելով հատուկ միջոցներ, գիշերը ցուցարարներին հեռացրել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի տարածքից։

Բողոքի ակցիան սկսվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը հետաձգելու որոշման մասին հայտարարությունից հետո ։

Ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ։ Երեկոյան ոստիկանները սկսել ցրել ցուցարարներին՝ կիրառելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ, բերման ենթարկելով բողոքի ակցիայի մասնակիցներին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցը գերազանցել է օրենքով սահմանված նորմերը»։

«Իրավիճակը լիցքաթափելու համար ոստիկանությունը դիմել է օրենքով սահմանված միջոցների և կիրառել հատուկ տեխնիկա»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող լրագրողները տուժել են ուժայինների գործողություններից։

«Ես աջակցում եմ վրացական լրատվամիջոցներին, որոնք ենթարկվում են չարդարացված հարձակումների, կատարելով իրենց աշխատանքը և շարունակաբար հաղորդելով, թե ինչ է կատարվում», — գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունը ԵՄ-ի հետ բանակցությունները հետաձգելու վերաբերյալ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընթերցել է պատգամավորների կողմից երկրի նորացված կառավարության կազմը հաստատելուց ընդամենը մի քանի ժամ անց:

Ընդդիմությունը չի ճանաչում նոր խորհրդարանի լեգիտիմությունը։

Կարդացեք նաև

Back to top button