ԿարևորՄիջազգային

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները բողոքի ցույց են անցկացնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկի շուրջ ԵՄ-ի հետ քննարկումները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության կողմնակիցները բողոքի ցույց են անցկացնում։

Տասնյակ հազարավոր ցուցարարներ Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, պահանջում են կառավարության հրաժարականը։ Նրանց են միացել նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք ժամեր առաջ խորհրդակցություններ են անցկացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Ավելի վաղ Կոբախիձեն հայտնել էր, որ իշխող «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջն օրակարգ չբերել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը և հրաժարվել Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից։

Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին, նրանք քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ:

Կարդացեք նաև

Back to top button