ԿարևորՄշակույթ

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում Պոմպիդու կենտրոնում

Նոյեմբերի 27-ին Փարիզի արվեստի ու մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Կենտրոնի համագործակցությամբ, տեղի է ունեցել Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը ցուցադրվել են Երվանդ Քոչարի՝ Պոմպիդու կենտրոնում պահվող «Արևելուհիները» և «Նկարչություն տարածության մեջ» գործերը։ Այնուհետև կայացել է Սերգեյ Փարաջանովին նվիրված համաժողով-քննարկում՝ ֆիլմարտադրող Պատրիկ Կազալի, դերասան ու ռեժիսոր, կինոքննադատ Անտուան դե Բաեքի, ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի և ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ։

Երեկոյին երկու հոբելյանների մեծարմամբ ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լե Բոնը։

Հայաստանի դեսպանն իր խոսքում ընդգծել է 20-րդ դարի հայ անվանի երկու գործիչների՝ Քոչարի ու Փարաջանովի միջազգային գործունեությունն ու արվեստագետների թողած ժառանգությունը, նշել նաև Երվանդ Քոչարի և Սերգեյ Փարաջանովի՝ Ֆրանսիայի հետ ունեցած առանձնահատուկ կապերը։

Միջոցառումը եզրափակվել է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբը» ֆիլմի ցուցադրությամբ։

Կարդացեք նաև

Back to top button