
Նոյեմբերի 27-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հայկական կինոժառանգությանը նվիրված երեկո։ Միջոցառմանը խոսվել է նաև Լոնդոնի հայկական ֆիլմերի փառատոնի մասին, որի բացումը տեղի կունենա հաջորդ ամսին:

Դեսպան Ներսեսյանն իր բացման խոսքում շեշտել է հայ մշակութային նվաճումների պահպանման և ներկայացման կարևորությունը՝ նշելով, որ հայկական կինոն նաև Հայաստանի ստեղծագործական ներուժի և տոկունության արտահայտիչն է։

Երեկոյին կինոռեժիսոր Դենիել Բուրդը ցուցադրել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից հազվագյուտ կադրեր։
Հայկական ֆիլմերի փառատոնը կազմակերպվում է Հայկական կինոընկերության Լոնդոնի մասնաճյուղի կողմից՝ համադրող Կիրա Ադիբեկովի և կինոռեժիսոր Տաթևիկ Այվազյանի ղեկավարությամբ։ Այն կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 6-ից 8-ը Ժամանակակից արվեստի ինստիտուտում:




