
Meta- ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը այցելել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին նրա հանգստավայրում՝ Մար ա Լագոյում մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել էր նրան բանտ ուղարկել, հայտնում է Բի Բի Սի-ն։
Թրամփը օգոստոսին գրել էր, որ տեխնոլոգիական միլիարդատերը «մինչեւ կյանքի վերջ բանտում կացկացնի», եթե փորձի միջամտել 2024 թվականի ԱՄՆ ընտրություններին։
Թրամփը հետագայում իր դիրքորոշումը մեղմացրեց, հոկտեմբերին շնորհակալություն էր հայտնել Ցուկերբերգին իր դեմ մահափորձից հետո անձնապես զանգահարելուց հետո։
«Մարկը շնորհակալ էր, որ հրավիրվել է նախագահ Թրամփի հետ ընթրելու եւ ապագա վարչակազմի նրա թիմի անդամների հետ հանդիպելու հնարավորության համար»,- Բի Բի Սի-ին հայտնել է Meta-ի ներկայացուցիչը։
2021 թվականին Թրամփը հեռացվել էր Meta- ի Facebook եւ Instagram հարթակներից «հունվարի 6-ին Կապիտոլիումում բռնության ենթարկված մարդկանց գովասանքի համար»:




