Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի՝ Միջազգային քրեական դատարանի տված ձերբակալության օրդերը։
Իսրայելի իշխանությունները միաժամանակ պնդում են, որ չեն ճանաչում ՄՔԴ իրավասությունը եւ օրդերը անօրինական են համարում։
Անցած շաբաթ ՄՔԴ-ի ձերբակալության օրդեր էր տվել եւ իսրայելցի երկու պաշտոնյաներին եւ ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատար Մոհամեդ Դեյֆին։ Իսրայելցիները վերջերս հայտարարել էին, որ նա սպանվել է։




