ԿարևորՀասարակություն

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը

ՊՆ-ն հերքում է սոցիալական մեդիայում տարածվող լուրերը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է լիարժեք իրականացնել իր ծառայությունը և պատշաճ կատարել պարտականությունները։ Պաշտպանության նախարարությունը առաջնագծի վերաբերյալ իրազեկում է հանրությանը, ուստի հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- նշել է Թորոսյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button