Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 27-ին Վատիկանում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ, հայտնում է Reuters-ը։
Հանդիպումից առաջ Հռոմից ոչ հեռու գտնվող Ֆյուջի քաղաքում ԱՄՆ պետքարտուղարը մասնակցել էր Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների նիստին։
Բլինկենը Հռոմի պապին նվիրել է Իտալիայում բնակվող ամերիկացի նկարչի գործը, իսկ Ֆրանցիսկոս պապը Բլինկենին տվել է իր ստեղծագործությունները՝ ասելով «Հույսը չի հիասթափեցնում»։




