ԿարևորՄիջազգային

Իսլամաբադում նախկին վարչապետի կողմնակիցները դադարեցնում են վեց կյանք խլած բողոքի ցույցերը

Իսլամաբադի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 27-ի առավոտյան, արթնացել են դատարկ փողոցներով, որտեղ փշրված ապակիներ են, կոտրված մեքենաներ։  

Պակիստանի անվտանգության ուժերը գիշերը ցրել են նախկին վարչապետ Իմրան Խանի աջակիցների բողոքի ցույցերը, ձերբակալել Խանի աջակիցներին։

 Geo News հեռուստաալիքը հաղորդել է, որ Պակիստանի «Շարժում հանուն արդարության» կուսակցությունը հայտարարել է, որ բողոքի գործողությունը ժամանակավորապես դադարեցվում է, ցույցերը ցրելու ընթացքում մահացել է անվտանգության ուժերի չորս ծառայող և երկու ցուցարար։

Շատ ցուցարարներ նախօրեին հավաքվել էին Իսլամաբադի կենտրոնում, երբ Խանի կնոջ ղեկավարած ավտոշարասյունը անցնելով մի քանի անվտանգության պատնեշներ, հասնել էր քաղաքի առավել պաշտպանված «կարմիր գոտի»։ Այստեղ են տեղակայված են երկրի կարևորագույն կառույցները, այդ թվում՝ խորհրդարանը և օտարերկրյա դեսպանատները։

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button