
«Քաղաքացիական պայմանագիր»- ը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին, ինչի մասին պաշտոնապես հայտարարել է ԱԺ նախագահը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին»,- ասված է հրապարակված հայտարարության մեջ:
Ալեքսանդր Սիրունյանը փաստաբան է, Փաստաբանական պալատի անդամ։
Ծնվել է 971 թվականին Վրաստանում, 1993-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: 2001թ. մինչեւ օրս դասավանդում է Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնում:
1993-2009թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում որպես վարչության դատախազ: Փաստաբանական արտոնագիր ստացել է 2009 թվականի սեպտեմբերին։




