
ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա, ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով օրվա լրահոսին, որը, նրա կարծիքով, դրամատիզացված է ներկայացնում իրավիճակը Կոմիտեում։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՔԿ մի շարք պաշտոնյաներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։
«Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»,- գրել է նա։
Նոյեմբերի 19-ի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից։




