
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը, այն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին:
Իսրայելի նախարարների կաբինետի կողմից ընդունված համաձայնությունը պահանջում է Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերում և այդ հատվածում Լիբանանի բանակի տեղակայում։ «Հըզբոլլահ»-ը պետք է դադարեցնի զինված ներկայությունը Լիթանի գետից հարավ ընկած հատվածում։ Համաձայանագրի իրականացման համար նախատեսվում է 60 օր:
Երեքշաբթի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել էր, որ հրադադարի ծրագիրը կներկայացնի ռազմաքաղաքական կաբինետին՝ նշելով, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ իրենց վերապահում են գործողությունների լիակատար ազատություն, և եթե Հեզբոլլահ շարժումը փորձի զինվել կամ հրթիռ արձակել, ապա պատասխան հարված կհասցնեն։




