ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ի՞նչ ուղղությամբ կզարգանան հայ-ամերիկյան հարաբերությունները Թրամփի վարչակազմի օրոք

2025 թվականի հունվարից` ամերիկյան նոր վարչակազմի ձևավորումից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում ԱՄՆ-ում հայկական լոբբինգը, ըստ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի, կիրականացվի հիմնականում երեք ուղղությամբ` Հայաստանին ցուցաբերվող օգնության և Ադրբեջանին պատժելու` Արցախում իրականացրած էթնիկ զտման համար, ինչպես նաև հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Լոբբիստական ջանքերը կուղղվեն ամերիկյան ներդրումներ ներգրավելու համար, որքանով հնարավոր է, նաև որոշակի աշխատանք կտարվի ԱՄՆ-ից Հայաստան տարբեր բարձր տեխնոլոգիական արտադրատեսակների արտահանման վրա դրված արգելքների նվազեցման և միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության շուրջ։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը մանդատ է ստացել։ «Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները: Խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել», — հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ թեկնածուներին ընտրելիս կազմակերպությունը հաշվի է առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները։

Հանձնախումբը նշում է, որ աջակցել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի 84 թեկնածուների, որոնք ընտրվել են Ամերիկայի 20 նահանգներից։

Հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակում են բարելավվել՝ հաշվի առնելով հայկական համայնքի ներուժը, լոբբիստական ջանքերը և քաղաքական աջակցությունը: Հայ Դատի հանձնաժողովը շարունակում է ակտիվ աշխատանք կատարել ԱՄՆ-ում՝ ուղղված հայկական շահերի պաշտպանությանը, քաղաքական աջակցության ձեռքբերմանը, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։

Թեմայի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է «Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button