
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն այցելել է Անկարա, որտեղ նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի և ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է ռուս- ուկրաինական պատերազմը դադարեցնելու հնարավորությունները, ինչպես նաև «Պաղեստինում կոտորածները դադարեցնելու» հարցերը, X-ի Թուրքիայի նախագահի էջին հղում անելով հայտնում է Reuters։
Այլ թեմաներ ներառել են ՆԱՏՕ-ի 2026 թ. գագաթնաժողովի անցկացումը Թուրքիայում, դաշնակիցների աջակցությունը պաշտպանական նյութերի մատակարարման հարցում և Թուրքիայի ներդրումը ՆԱՏՕ-ում:
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի




