ԿարևորՀասարակություն

Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը նոյեմբերի 24-ին «Բայազետ» հասարակական կազմակերպության հրավերով որպես բանախոս է հանդես եկել «Գեղարքունիքի մարզի քաղաքական ակումբի» շրջանակներում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումները կրում են շարունակական բնույթ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button