ԿարևորՀասարակություն

Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտեի կոչը

Զբոսաշրջության կոմիտեն ֆեյսբուքյան էջում հորդորում է Հայաստանի քաղաքացիներին ամանորյա հանգիստը կազմակերպել Հայաստանի մարզերում։

«Առջևում Ամանորն է, որը նոր հնարավորություն է՝ բացահայտելու Հայաստանի մարզերում թաքնված գեղեցկությունը։

Հայաստանի մարզերում գտնվող տարբերվող և յուրօրինակ հյուրատները իրենց ջերմ հյուրընկալությամբ կդարձնեն տոներն անմոռանալի։

Անցկացնելով Ամանորը մարզերում՝ հնարավորություն կունենաք վայելելու հեքիաթային ձնառատ օրերը՝ տաք հյուրատան ջերմ մթնոլորտում։

2025 թվականը հնարավորություն կտա ձեզ նորից սիրահարվելու Հայաստանին»:

Կարդացեք նաև

Back to top button