
Բուքինգհեմյան պալատում՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի լոնդոնյան նստավայրում, շենքի պլանային վերանորոգման պատճառով ընդունելությունները կդադարեցվեն դեկտեմբերից մինչև 2027 թվականը, հայտնում է The Times-ը։
Թերթի տեղեկություններով՝ վերանորոգման աշխատանքների համար նախատեսված է շուրջ 462 միլիոն դոլար։ Պետական միջոցառումներն կանցկացվեն Վինձորի ամրոցում:
Նշվում է, որ վերանորոգումից հետո Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը չի տեղափոխվի պալատ, այլ կշարունակի ապրել Լոնդոնի իր նստավայրում՝ Քլարենս Հաուսում։




