ԿարևորՏնտեսական

Վահե Հովհաննիսյանն ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենի հետ քննարկել է ՀՀ-ում մասնավոր հատվածի ներդրումների հնարավորությունը

Հայաստանում մասնավոր հատվածի ներդրումների հնարավորությունները, փախստականների բնակարանաշինության, պարենային անվտանգության, ինչպես նաև ՓՄՁ ծրագրերին աջակցության տրամադրման հարցերը քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հանդիպմանը։

«Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ փոխգործակցության ներկա մակարդակը և հույս հայտնել, որ ապագայում այն էլ ավելի կամրապնդվի՝ նպաստելով Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը», ասված է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button