ԿարևորՀասարակությունՄիջազգային

Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում քննադատում է ադրբեջանցիների իրավունքների խախտումը

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Բաքվում՝ COP29 համաժողովում իր ելույթում, կոշտ քննադատել է Ադրբեջանին։ Նա նշել է, որ մարդու իրավունքների վիճակը մտահոգություն է հարուցում՝ այդ թվում ակտիվիստների, լրագրողների եւ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները, հայտնում է DW-ն։

Որպես մարդու իրավունքների խախտման օրինակ նա նշել է Լոնդոնի տնտեսության դպրոցի պրոֆեսոր 53-ամյա Գուբադ Իբադօղլուին, որը Ադրբեջանում տնային կալանքի մեջ է 2023 թվականի ամառվանից։

Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքու էր մեկնել Երեւանից։ Նա Հայաստան էր ժամանել նոյեմբերի 19- ի ուշ երեկոյան եւ իր հայ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ քննարկվել էր, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, «երկու երկրների միջև գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, երկկողմ համագործակցության խորացման փոխադարձ հետաքրքրության վրա»:

Կարդացեք նաև

Back to top button