ԿարևորՀասարակություն

Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք

Նոյեմբերի 20-ին Ժամը 17.30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ նշված վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերվել է 9 ատրճանակ, 9 ինքնաձիգ, որոնցից չորսը` ինքնաշեն, 10 հրացան, որոնցից մեկը` ակոսավոր, մեկը` «Մոսին» տիպի, տարբեր տրամաչափերի 1086 փամփուշտ, 21 նռնակ, 11 պայթուցիչ, 5 դատարկ փամփշտատուփ, պայթուցիկ սարքի նմանվող 2 առարկա, դեղնավուն փոշենման զանգված և այլ զինամթերք:

Ոստիկանությունը կրկին հորդորում է քաղաքացիներին` կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ հիշեցնելով, որ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Նշվում է, որ այս ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական և օպերատիվ-հետախուզական աշխատանքը նույն հետևողականությամբ շարունակվում է:

Կարդացեք նաև

Back to top button