
Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ռազմակայանի տեղակայումը կբարձրացնի միջուկային վտանգը, դա Վաշինգտոնի սադրանքն է, այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարավան։
«Այդ քայլը տեղավորվում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառույցները ռուսական սահմանին մոտեցնելու ապակառռւցողական երկարամյա պրակտիկայի մեջ»,- հայտարարել է նա։
Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «սա բնականաբար կհանգեցնի ռազմավարական ռիսկերի ավելացմանը և, որպես հետևանք, միջուկային վտանգի ընդհանուր մակարդակի բարձրացմանը»։
«Հաշվի առնելով արևմտյան նման տեսակի ռազմական կայանքներից բխող սպառնալիքների մակարդակը, Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության ռազմակայանը վաղուց ընդգրկվել է պոտենցիալ ոչնչացման առաջնահերթ թիրախների ցանկում»,- ասել է Զախարովան։




