
Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել այս տարվա հունվարի 11–ին։
Օրեր առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:




