
Նոյեմբերի 19-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ֆրանսիայի պետական արարողակարգի ծառայության տնօրենի տեղակալ Մաթյո Կարմոնային։
Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Մաթյո Կարմոնան հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել նրան։
Դեսպան Խաչատրյանը ընդգծել է, որ առավելագույն ջանքերը կներդնի ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման, հետագա խորացման և երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ:




