
Հանրապետության մարզերում մինչև 2021-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ Կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն, տեղեկացնում է Կադաստրի կոմիտեն։
Նշվում է, որ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
2024 թվականի հունվարի 1-ից ավարտվել է քաղաքային բնակավայր ընդգրկող խոշորացված համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը։




