
Ամերիկյան Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե ԱՄՆ նոր նախագահը՝ Դոնալդ Թարմփը, որոշի կրճատել ռազմական օգնությունը, ապա, ամենայն հավանականությամբ, Ուկրաինան տանուլ կտա պատերազմը։
«Իհարկե, մենք ամեն դեպքում կշարունակենք մարտնչել։ Մենք ունենք սեփական արտադրություն, սակայն դա բավարար չէ առավելություն ունենալու համար։ Կարծում եմ, բավարար չէ, որպեսզի գոյատեւենք։ Բայց եթե այդպիսին է Ամերիկայի որոշումը, ապա մենք կորոշենք, թե ինչ պետք է անել»։
Զելենսկին նաեւ կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Ռուսաստանի իր պաշտոնակցի՝ Պուտինի վրա։
«Դա հեշտ չի լինի, բայց եթե օգտագործվեն բոլոր գործիքները, որ ունի ԱՄՆ, ապա, այո, նա կարող է, որովհետեւ նա Պուտինից ավելի ուժեղ է։ ԱՄՆ ուժեղ է։ Նրա տնտեսությունն է ուժեղ»,- ասել է Զելենսկին։




