Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը 100 տարեկան է։ Եթե Կոմիտասը շրջում էր գյուղից գյուղ, գավառից գավառ՝ հայ երգը գտնելու, ձայնագրելու, մշակելու համար, ապա Կոմիտասի անվան լարային քառյակը շրջագայում է աշխարհով մեկ՝ կատարողական բարձր մակարդակով տարածելով հայ և համաշխարհային երաժշտության նվաճումները։ Գրականագետ Կարո Վարդանյանը քառյակի 100- ամյա պատմությունն ամփոփել է «Քառագագաթ ինչպես Արագածը» գիրք –ալբոմում։ Վերնագիրն ունի իր բացատրությունը՝ ասում է Կարո Վարդանյանը՝ Արագած սարի 4 գագաթներն ու քառյակի 4 երաժիշտները։
մեկ րոպեից էլ քիչ




