
«Երվանդ Քոչարի թանգարան»-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ից՝ անդրադառնալով թանգարանից կտավների անհետացման վերաբերյալ լուրին:
Այսօր առավոտյան Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել էին, որ վաղը լրագրողներին հանդիպման են հրավիրել նկարչի թանգարանից 7 ստեղծագործությունների անհետացման թեմայով։
«Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների որոշ մասի բնօրինակ լինելու և գոյության հետ կապված»,- ասված էր հայտարարության մեջ։
Նաև նշվում էր, որ այդ մասին ահազանգվել է Կառավարությանը, իսկ գործը Քննչական կոմիտեում է։




