ԿարևորՀասարակություն

Նախագահը ստորագրեց Գնել Սանոսյանին ու Վահե Ղազարյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը

Նախագահ Վահագն Խաչատուրյանի այսօրվա հրամանագրերով՝ Գնել Սանոսյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Վահե Ղազարյանը՝ ներքին գործերի նախարարի պաշտոններից։

Նախագահի հրամանագրում նշված է, որ ազատումների համար հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը։

Նախօրեին Վահե Ղազարյանը, Գնել Սանոսյանը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել են, որ լքում են պաշտոնները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ պարզաբանում էր ներկայացրել, նշելով, որ ինքն է խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել զբաղեցրած պաշտոնները։

ՀՀ կառավարության նիստում վարչապետը դժգոհել էր ուժային կառույցների աշխատանքից։

Կարդացեք նաև

Back to top button