ԿարևորՄիջազգային

ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել նաեւ ոչ միջուկային երկրի դեմ

Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինը հնարավորություն է տալիս «միջուկային պատասխան» տալ իր եւ Բելառուսի ինքնիշխանության սպառնալիքի դեպքում, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի կողմից արեւմտյան ոչ միջուկային հրթիռների կիրառման դեպքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է երկրի նորացված միջուկային դոկտրինը։ Ըստ փոփոխությունների՝ սահմանվում է, որ «ՌԴ միջուկային զենքի կիրառման պատրաստակամությունն ու վճռականությունը կապահովի միջուկային զսպվածությունը», «միջուկային զենքի կիրառման պայմաններից է նաեւ ՌԴ դեմ բալիստիկ հրթիռների արձակումը», գրում է ՏԱՍՍ- ը։

Միջուկային զենքը կիրառելու որոշումն ընդունում է երկրի նախագահը։

Կարդացեք նաև

Back to top button