Հասարակություն

Ուլնեցի փողոցի ծառերը փոխարինվում են նորերով

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով:

Ծեր բարդիների, թեղիների և պտղատու մի քանի ծառերի փոխարեն Ուլնեցի փողոցում ձիակասկ ցեղի պավիա և սովորական տեսակներն են տնկվել:

Երբեմն քաղաքացիների շրջանում այս ծրագիրը դժգոհություն է առաջացնում, սակայն արդեն համապատասխան իրազեկումներից հետո բողոքների թիվը նվազել է:

Ծառերի փոխարինումը կշարունակվի այնքան ժամանակ, որքան թույլ տան եղանակային պայմանները:

Կարդացեք նաև

Back to top button