Լիբանանը և «Հըզբոլլահ» շիական կազմակերպությունը հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի ԱՄՆ-ի առաջարկած նախագծին՝ բովանդակության վերաբերյալ որոշ դիտարկումներ անելով, Reuters-ին հայտնել է Լիբանանի խորհրդարանի նախագահի օգնական Ալի Հասան Խալիլը:
Նրա խոսքով՝ երկուշաբթի Լիբանանն իր գրավոր պատասխանն է ուղարկել Բեյրութում ԱՄՆ դեսպանին։ Պաշտոնյան նշել է, որ այժմ ամեն ինչ կախված է Իսրայելից՝ հրադադարի հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերն անվանելով ամենալուրջը։




