
Մոսկվայի կողմից աջակցվող Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան երեքշաբթի օրը հրաժարական է տվել։ Ինչպես գրում է Reuters-ը, Հանրապետությունում ռուսական բիզնեսի ընդլայնումը թույլատրող գործարքը հանգեցրել էր զանգվածային բողոքի ցույցերի։
Ընդդիմությունը գրավել էր կառավարական շենքերը:
«Երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար ես հրաժարական եմ տալիս իմ պաշտոնից»,-ասել է Բժանիան ընդդիմության հետ ժամեր շարունակ բանակցություններից հետո ստորագրված փաստաթղթում, որը տեղադրված է իր մամուլի գրասենյակի Telegram հաղորդագրությունների ալիքում։




