ԿարևորՄիջազգային

Անվտանգության ուժերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին

Նոյեմբերի 19-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում բախումներ են սկսվել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցուցարարների եւ ներքին գործերի նախարարության աշխատակիցների միջեւ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

Կան բերման ենթարկվածներ։ Ոստիկանությունն այս պահին ամբողջությամբ ազատել է Մելիքիշվիլիի պողոտան։ Իրավիճակը հանգիստ է։

Իրավապահները երեքշաբթի առավոտյան ցուցարարներին բռնի ուժով դուրս են բերել Իլիա Ճավճավաձեի պողոտայից, որտեղ երկու օր շարունակ ցույց են անցկացրել Թբիլիսիի պետական ​​համալսարանի շենքի մոտ։ Ավելի ուշ ցուցարարները շարժվել են դեպի Մելիքիշվիլի պողոտա, որից հետո իրավապահները կրկին ստիպված են եղել ուժ կիրառել։

Ավելի վաղ ոստիկանությունը ֆեյսբուքում հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ պատրաստվում են ցրել հանրահավաքը, իսկ ցուցարարներին 15 րոպե ժամանակ էր տրվել Ճավճավաձեի պողոտան ազատելու համար։

Նախօրեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում։

Կարդացեք նաև

Back to top button