
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու ամերիկյան թույլտվությունը չի ազդի Գերմանիայի՝ Taurus թեւավոր հրթիռները Կիեւին տրամադրելու արգելքի որոշման վրա։
«Դա չի փոխի մեր ներկա գնահատականները»,- ըստ Բի Բի Սի-ի ասել է Պիստորիուսը։ Նրա խոսքով՝ այժմ «այլ որոշում ընդունելու պատճառներ չկան»։

Իր հերթին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան- Նոել Բարրոն Բրյուսելում լրագրողներին ասել է, որ Ֆրանսիան կքննարկի Ուկրաինայի Ռուսաստանի տարածք իր հեռահար հրթիռները կիրառելու թույլտվությունը, եթե խոսքը ռազմական օբյեկտների մասին։




